Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրն ընկերական խաղ կանցկացնեն

ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպումների կապակցությամբ առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի Բարձրագույն խմբում մրցափուլ չի անցկացվելու: 

Լավ մարզավիճակ պահելու նպատակով երևանյան երկու թիմեր՝ «Ալաշկերտն» ու «Բանանցը» պայմանավորվել են ընկերական մրցավեճ անցկացնել,- հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Խաղը տեղի կունենա նոյեմբերի 12-ին «Ալաշկերտ» մարզադաշտում (նախկին «Նաիրի») և կմեկնարկի ժամը 12:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում