ՊՍԺ-ի ֆուտբոլիստի աշխատավարձը միանգամից բարձրացվել է 24 անգամ

Հայտնի են դարձել «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Պրենել Կիմբեբեի ու փարիզյան ակումբի միջև կնքված նոր համաձայնագրի պայմանները:

Մինչև 2021 թվականը գործող նոր պայմանագրի համաձայն ֆրանսիական ակումբի սանի աշխատավարձն ամսեկան 8 հազար եվրոյից բարձրացել է մինչև 175 հազարի, որը հավելավճարներից հետո դառնալու է 195 հազար:

«RMC Sport»-ը հայտնում է, որ Կիմբեբեն նախապես պահանջել է ամսեկան 250 հազար եվրո և ակումբի պայմաններին համաձայնել է միայն մի քանի բարելաված առաջարկներից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում