Միշա Ալոյանին կարող են զրկել Ռիո-2016-ի արծաթե մեդալից

Միշա Ալոյանին կարող են զրկել Ռիո-2016-ի արծաթե մեդալից

Ռուսաստանի կազմում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը կարող է զրկվել Ռիո դե Ժանեյրոյում նվաճած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից,- գրում է «Championat.com»-ը:

Սեպտեմբերին հակերային «Fancy Bears» խումբը, որը կոտրել էր համաշխարհային հակադոպինգային կազմակերպության (WADA) տվյալների բազան, հայտարարել էր, որ Ռիո-2016-ի մրցումային վերջին օրը՝ օգոստոսի 21-ին Ալոյանի դոպինգ-թեստը դրական պատասխան է ունեցել: 28-ամյա մարզիկի ներկայացուցիչները նշել են, որ բռնցքամարտիկը «շխփոթվել ու այն դեղերն է ընդունել, որոնք թույլատրելի են մարզումների ժամանակ, բայց ոչ մրցումային օրերին»:

Մարզական արբիտրաժային դատարանի նիստի ժամանակ պարզվել է, որ ռուսական կողմը չի ձևակերպել թույլտվությունը, ըստ որի Ալոյանն իրավունք կունենար օգտագործելու տուամինոգեպտան դեղամիջոցը, որը հայտնաբերվել է նրա օրգանիզմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում