Հայաստանի հավաքականի նախախաղյա մարզումը՝ ֆոտոշարքով

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը խաղալու է Մոնտենեգրոյի ընտրանու հետ։
Նոյեմբերի 10-ի երեկոյան մեր ընտրանին նախախաղյա մարզում անցկացրեց «Հանրապետական» մարզադաշտում։ Հավաքականի մարզիչները վերջին ցուցումները տվեցին ֆուտբոլիստներին: Թիմը հիմնականում աշխատեց ստանդարտ իրավիճակների խաղարկման վրա, իսկ վերջում անցկացրեց երկկողմանի խաղ:
Հայաստան-Մոնտենեգրո խաղը կկայանա նոյեմբերի 11-ին, «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 21:00-ին:
ԱԱ-2018-ի ընտրական փուլի երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը եզրափակում է F խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Մոնտենեգրոն ունի 7 միավոր և Լեհաստանի հետ կիսում է խմբի առաջատարի կարգավիճակը։


























