«Չելսին» սուպերառաջարկ է պատրաստում ՊՍԺ-ին

«Չելսին» սուպերառաջարկ է պատրաստում ՊՍԺ-ին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատիին:

Ըստ «Mediaset Premium»-ի տեղեկության՝ լոնդոնցիները պատրաստվում են իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել 50 միլիոն եվրո ու կիսապաշտպան Սեսկ ֆաբրեգասին: Վերջինս անկախ այդ գործարքից մոտ է այլ թիմ տեղափոխվելուն:

Ավելի վաղ խոսվում էր, որ Վերատիի վատ հարաբերությունների մեջ է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ, սակայն հետո 24-ամյա ֆուտբոլիստը հերքել էր այդ տեղեկությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում