Բադոյանը, Բուրաևը և Կաչմազովն այլևս «Բանանցում» չեն

Բադոյանը, Բուրաևը և Կաչմազովն այլևս «Բանանցում» չեն

Զավեն Բադոյանը, Ացամազ Բուրաևը և Սոսլան Կաչմազովն այլևս «Բանանցի» ֆուտբոլիստներ չեն։

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ։ Մանրամասներ չեն հաղորդվում։

«Բանանցը» պաշտոնական հաղորդագրությամբ շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում