Բռնցքամարտ. Հայաստանի երիտասարդների հավաքականը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ

Բռնցքամարտ. Հայաստանի երիտասարդների հավաքականը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ

Նոյեմբերի 17-27-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Հայաստանի երիտասարդների հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է մրցավայր,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 17-ին տեղի կունենա առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը:

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանը ներկայացնելու են 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում