Հարի Քեյնը բարձր աշխատավարձ է պահանջում

Հարի Քեյնը բարձր աշխատավարձ է պահանջում

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, թե որ դեպքում կերկարաձգի պայմանագիրը։

«The Telegraph»-ը հաղորդում է, որ Քեյնը ցանկանում է շաբաթական 120 հազար ֆունտ աշխատավարձ ստանալ։ «Տոտենհեմում» ֆուտբոլիստների աշխատավարձների համար սահմանվել է առավելագույնը 100 հազար ֆունտ, ինչի արդյունքում էլ ակումբի ղեկավարությունը դժավարանում է զիջումների գնալ։

Բացի այդ, աշխատավարձի բարձրացում է պահանջել դարպասապահ Ուգո Լյորիսը։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը երկարաձգելու բանակցությունները դեռևս ժամանակավորապես դադարեցվել են։

Հարի Քեյնի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը։ Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Բավարիան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում