«Սպարտակի» հարձակվողի համար ֆուտբոլային տարին ավարտված է
16/11/2016 17:25
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Զե Լուիշը 2016 թվականին այլևս խաղադաշտ դուրս չի գա:
«Կարմրասպիտակների» ղեկավար Լեոնիդ Ֆեդունը տեղեկացրել, որ 25–ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Կաբո Վերդեի հավաքականի մարզման ժամանակ:
«Ցավոք, Զե Լուիշը շարքից դուրս է մնացել մինչև առաջնության առաջին կեսի ավարտը»- Ֆեդունի խոսքերն է մեջբերում «Tass.ru»-ն:
Աֆրիկացի հարձակվողը Ռուսաստանի ընթացիկ առաջնության 12 խաղում 5 գոլ է խփել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում