Փոփոխություն Առաջին խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն։
13-րդ տուրի «Էրեբունի» - «Գանձասար-Կապան-2» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: