ՀԲՖ. Մրցավարների զարմանալի որոշման պատճառով Անուշ Գրիգորյանը պարտվել է

ՀԲՖ. Մրցավարների զարմանալի որոշման պատճառով Անուշ Գրիգորյանը պարտվել է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: 19-ամյա մարզուհին այսօր իր առաջին մենամարտում պարտվել է Հոլանդիան ներկայացնող Ալիսիա Հոլզկենին։

Ինչպես Սոֆիայից Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը
տեղեկացրել է Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանը, այդ մենամարտում Անուշն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են հոլանդացուն:

Մարզչի խոսքով` իրենց մարզիկի հաղթանակի կապակցությամբ զարմացած էին նույնիսկ հակառակորդի մարզչական անձնակազմի անդամները:

Հավելենք, որ մենամարտը պետք է ուղիղ եթերում հեռարձակվեր Youtube-ում, սակայն մեկնարկից րոպեներ առաջ հեռարձակումն ընդհատվել է, այդ պատճառով առայժմ հնարավոր չէ հրապարակել մենամարտի տեսագրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում