Սուարեսին որակազրկում է սպառնում «Էֆենբերգի ժեստի» համար (լուսանկար)

Սուարեսին որակազրկում է սպառնում «Էֆենբերգի ժեստի» համար (լուսանկար)

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուրաեսը կարող է որակազրկվել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Չիլիի հետ արտագնա խաղից հետո իր պահվածքի համար:

Հանդիպումից հետո խաղադաշտը լքելիս 29-ամյա ֆուտբոլիստը միջնամատ է ցույց տվել տանտերերի երկրպագուների կողմը,- պնդում է «AS»-ը՝ հղում կատարելով չիլիական ԶԼՄ-ներին:

Մեկ տարի առաջ Չիլիի հավաքականի հարձակվող Էդուարդո Վարգասը նույնպես «Էֆենբերգի ժեստ» էր ցույց տվել, ինչի համար որակազրկում էր ստացել: Այդ արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը մեկ տարվա որակազրկումն է, որը տարածվելու է միայն հավաքականում ելույթների վրա:

Ուրուգվայական մամուլը, փորձելով հարթել կոնֆլիկտը, ենթադրել է, թե Սուարեսն այդ դրվագում հաշվում էր Կոպա Ամերիկայում ազգային ընտրանու չեմպիոնական տիտղոսները (15):

Հետևեք մեզ նաև Telegram-ում