ՄակԳրեգոր. Պատրաստ եմ բռնցքամարտի կանոններով մենամարտել Մեյվեզերի հետ, եթե 100 միլիոն ստանամ
17/11/2016 22:54
Նմանատիպ
Խառը մարտարվեստերի UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Քոնոր ՄակԳրեգորը մեկնաբանել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի կրտսերի հետ մենամարտ անցկացնելու վերաբերյալ լուրերը։
«Ես հարգում եմ Ֆլոյդին, բայց մինչև իրեն այդքան բարձր դասելը, թող MMA-ի կանոններով փորձի ինձ հաղթել: Դա իրական մրցամարտ կլինի: Նման մենամարտից նա վախենում է:
Լավ: Ես պատրաստ եմ նրա հետ մենամարտել բռնցքամարտի կանոններով: Եկեք անենք դա, բայց ինձ հասանելիք գումարը պետք է 100 միլիոն դոլարին համարժեք լինի»,- իռլանդացու խոսքերն է մեջբերում TMZ-ը:
Ավելի վաղ բռնցքամարտում անպարտելի մնացած Մեյվեզերը հայտարարել էր, որ ՄակԳրեգորը նույնիսկ մոտ չէ սպորտում իր նվաճումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում