«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 2,5 անգամ ավելացնել Քեյնի աշխատավարձը

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 2,5 անգամ ավելացնել Քեյնի աշխատավարձը

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով:

«Squawka»-ի տեղեկությամբ` «կարմիր սատանաները» պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստի համար 50 միլիոն ֆունտ վճարել: «Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է անգլիացուն իր կողմը գրավել՝ աշխատավարձի լուրջ բարձրացում առաջարկելով: Ներկայումս Քեյնը շաբաթական ստանում է 60 հազար ֆունտ: Լոնդոնցիները մտադիր են իրենց առաջատարին թիմում պահելու համար այն բարձրացնել մինչև 100 հազարի, իսկ անգլիական ֆուտբոլի գրանդը պատրաստ է այդ թիվը մինչև 150 հազարի հասցնել:

Հարձակվողի պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականին:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 6 խաղերում Քեյնը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում