Աշխարհի առաջնություն․ Նարեկ Հովհաննիսյանը շարունակում է պայքարը

Աշխարհի առաջնություն․ Նարեկ Հովհաննիսյանը շարունակում է պայքարը

Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի երեք ներկայացուցիչներից միայն մեկին հաջողվեց հաղթանակ տոնել:

60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 1/32 եզրափակիչ փուլում առավելության հասավ Թայլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկիի նկատմամբ: Հովհաննիսյանի հաջորդ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: 64 կգ քաշային Տոնի Գալստյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվեցին, համապատասխանաբար, հնդիկ Անշիշին ու Գերմանիան ներկայացնող Արտուր Մեմբերգին: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին տեղի կունենան 1/16 եզրափակիչ փուլի մենամարտերը. պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ՝ 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի հետ, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արտուրա Ժինկովսկիի, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյի:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա (Ավստրիա) – Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում