«Բանանցն» ու «Գանձասար-Կապանը» ոչ-ոքի խաղացին (տեսագրություն)
19/11/2016 16:51
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Բանանցը» հյուրընկալեց «Գանձասար-Կապանին»։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ․ 16-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Արամ Քոչարյանը, իսկ հյուրերի պատասխան գնդակը 27-րդ րոպեին խփեց Գեղամ Հարությունյանը։
Այս հանդիպումից հետո «Գանձասար-Կապանն» ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» 14 միավորով հինգերորդ տեղում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում