Գոլեր վերջնամասում․ «Փյունիկը» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Փյունիկն» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց «Արարատին»։ 

Հանդիպման բոլոր գոլերն արձանագրվեցին վերջնամասում․ 77-րդ րոպեին Արտակ Օսեյանի թիմից աչքի ընկավ Ալիկ Առաքելյանը։ Բաց թողած գնդակից հետո «Արարատի» ֆուտբոլիստներն ակտիվացան և հիմնական ժամանակի վերջին րոպեին Սերգեյ Մկրտչյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Թվում էր՝ հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն ավելացված երրորդ րոպեին Արմեն Մանուչարյանը հաղթանակ պարգևեց հյուրերից։

Նշենք նաև, որ առաջին խաղակեսում «Արարատի» դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ անվրեպ իրացնել Վարդան Պողոսյանը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս երկրորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» մնաց 5 միավորով վերջին տեղում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում