Դի Մարիայի և Խեսեի գոլերի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Նանտին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենն» առավելության հասավ «Նանտի» նկատմամբ։ «Պարկ դե Պրենսում» կայացած հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով․ 13-րդ րոպեին աչքի ընկավ Անխել դի Մարիան, իսկ 90-րդ րոպեին Խեսեն կրկնապատկեց առավելությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 29 միավոր և հավասարվել է առաջատարներ «Մոնակոյին» ու «Նիցային», սակայն վերջինս տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Նանտն» ունի 12 միավոր և գտնվում է 16-րդ տեղում։

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Նանտ»՝ 2։0
Գոլերը՝ դի Մարիա 13՛, Խեսե 90՛ / 11-մետրանոց 

Հետևեք մեզ նաև Telegram-ում