«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Տոտենհեմը» 3։2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ։

Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում կայացած հանդիպման 24-րդ րոպեին Մայքլ Անտոնիոն հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Հարի Ուինկսը վերականգնեց հավասարությունը, սակայն 68-րդ րոպեին Մանուել Լանսինին խփեց «Վեսթ Հեմի» երկրորդ գոլը։ Դաշտի տերերին հաջողվեց խուսափել միավորների կորուստից Հարի Քեյնի շնորհիվ, ով աչքի ընկավ 89-րդ և 91-րդ րոպեներին։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 24 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Հեմը» 11 միավորով 17-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Տոտենհեմ» – «Վեսթ Հեմ»՝ 3։2
Գոլերը՝ Ուինկս 51՛, Քեյն 89՛, 90+1՛ / 11-մետրանոց – Անտոնիո 24՛, Լանսինի 68՛ / 11-մետրանոց
Հեռացում՝ Ռիդ 90+6՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում