«Ատալանտան» կամային հաղթանակ տոնեց «Ռոմայի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ռոման» պարտվեց «Ատալանտային»։

«Ատլետի Աձուրի» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց Դիեգո Պերոտին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց կամային հաղթանակի հասնել․ 62-րդ րոպեին Մատիա Կալդարան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 90-րդ րոպեին «գայլերի» դարպասը գրավեց Ֆրանկ Կեսին։

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Ռոման» մնաց 26 միավորով երկրորդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ատալանտա» – «Ռոմա»՝ 2։1
Գոլերը՝ Կալդարա 62՛, Կեսի 90՛ / 11-մետրանոց – Պերոտի 40՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում