ԱԱ․ Նարեկ Հովհաննիսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից նոյեմբերի 20-ին ռինգ դուրս եկավ միայն 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, ով իր երկրորդ հաղթանակը տոնեց։

Հովհաննիսյանը 3։0 հաշվով առավելության հասավ ավստրիացի Սիբուրն Բալեյի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ փուլ:

Աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աբգարյանն ու Սարգսյանը վաղը կպայքարեն քառորդ եզրափակչի համար, իսկ Նարեկ Հովհաննիսյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը 1/8 փուլի մենամարտերը կանցկացնեն նոյեմբերի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում