Միլանյան դերբի․ «Ինտերին» հաջողվեց խուսափել պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում կայացավ միլանյան դերբին, որում թիմերը երկուական գոլ խփեցին։

Հաշիվը 42-րդ րոպեին բացեց Սուսոն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ինտերի» պատասխան գոլը խփեց Անտոնիո Կանդրևան, իսկ «Միլանին» բավականին արագ հաջողվեց վերականգնել 1 գնդակի առավելությունը․ 58-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Սուսոն։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաջողվեց խուսափել պարտությունից ավելացրած ժամանակում Իվան Պերիշիչի խփած գոլի շնորհիվ։

Այս հանդիպումից հետո «Միլանն» ունի 26 միավոր և «Ռոմայի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները, իսկ «Ինտերը» 18 միավորով 9-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Միլան» – «Ինտեր»՝ 2։2
Գոլերը՝ Սուսո 42՛, 58՛ – Կանդրևա 53՛, Պերիշիչ 90+2՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում