Ծեծկռտուք Ռուսաստանի ու Վրաստանի ըմբիշների միջև (տեսանյութ)

Բուխարեստում ընթացող եվրոպական ազգերի Գավաթի ազատ ոճի ըմբշամարտի եզրափակչում ծեծկռտուտ է տեղի ունեցել Ռուսաստանի ու Վրաստանի հավաքականների միջև:

80 կգ քաշայիններ Իմիլ Շարաֆետդինովի ու Զուրաբ Դատունաշվիլիի միջև կոնֆլիկտը սկսվել է հենց եզրափակիչ գոտեմարտի ժամանակ, որին միջամտել են երկու երկրների մյուս ըմբիշները, մարզիչները և տեխնիկական անձնակազմի մյուս անդամները: Ծեծկռտուքի ավարտից հետո երկու մարզիկներն էլ որակազրկվել են:

Եզրափակչի արդյունքում Վրաստանը 6:2 հաշվով հաղթանակ է տոնել:

Իրարանցումը սկսվում է տեսանյութի 6 րոպե 25 վայրկյանից.

Հետևեք մեզ նաև Telegram-ում