Ջասթին Բիբերը ներկա է եղել «Բարսելոնայի» մարզմանը (լուսանկար)

Կանադացի փոփ-R&B երգիչ Ջասթին Բիբերը «Բարսելոնայի» երկրպագու է։ 22-ամյա երգիչն այսօր ներկա է գտնվել կատալոնական թիմի մարզմանը․ այս մասին հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Ամենայն հավանականությամբ, Բիբերը «Բարսելոնայում» է Նեյմարից հրավերով, ում հետ բավականին երկար ժամանակ ընկերական հարաբերություններ ունի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում