Ռազմիկ Գոլեցյանի անվան հուշամրցաշարի արդյունքները

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում նոյեմբերի 18-20-ը անցկացվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 16-րդ միջազգային հուշամրցաշարը։

Մրցաշարին մասնակցել է 121 մարզիկ՝ Հայաստանից և Վրաստանից: Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթողներ են դարձել՝

Ռոբերտ Անդրեասյան (50 կգ)

«Երևանի Վահան Զատիկյանի անվան մարզակումբ» ՀՈԱԿ, անձնական մարզիչ՝Անուշավան Սահակյան

Արտյոմ Ազարյան (55 կգ)

Գյումրու քաղաքապետարանի ազատ ոճի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Մովսեսյան

Էդեմի  Բոլկվաձե (60 կգ)

Վրաստան

Գևորգ Մխեյան (66 կգ)

«Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ,անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան

Դավիթ Գևորգյան  (69 կգ)

Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան ըմբշամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վարդան Գևորգյան

Թոռնիկե Կվինիկաձե (74 կգ)

Վրաստան

Նիկա Կենչաձե (84 կգ)

Վրաստան

Բեկա Տչելիձե (96 կգ)

Վրաստան

Զուլիկո Ուրտաշվիլի (120 կգ)

Վրաստան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում