ԱԱ. Հայ բռնցքամարտիկներն ավարտեցին ելույթները

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներն ավարտեցին իրենց մրցելույթները Սանկտ Պետերբուրգում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում:

Նոյեմբերի 22-ին մեր վերջին ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվեցին 1/4 եզրափակչի ուղեգրերի համար մենամարտերում։ Այսպիսով, Հայաստանի երիտասարդների հավաքականը ձեռնունայն կվերադառնա հայրենիք:

Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում