E խմբից պայքարը կշարունակեն «Մոնակոն» և «Բայերը» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մոնակոն» հաղթեց «Տոտենհեմին»։

«Լուի II»-ում կայացած հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեց Ջիբրիլ Սիդիբեն։ 52-րդ րոպեին Հարի Քեյնը 11-մետրանոց նշանակետից վերականգնեց հավասարությունը, սակայն ընդամենը մեկ րոպե անց Թոմա Լեմարը խփեց «Մոնակոյի» երկրորդ գոլը։

Այս հաղթանակից հետո «Մոնակոն» ունի 11 միավոր և առաջին տեղով դուրս է եկել ⅛ եզրափակիչ։ E խմբից պայքարը կշարունակի նաև 7 միավոր ունեցող «Բայերը», որն ավելի վաղ ոչ-ոքի էր խաղացել ԲԿՄԱ-ի հետ, իսկ 4 միավոր ունեցող «Տոտենհեմն» ու 3 միավոր ունեցող ԲԿՄԱ-ն վերջին տուրում կպայքարեն Եվրոպա լիգայում հանդես գալու ուղեգիր տվող երրորդ հորիզոնականի համար։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
E խումբ

«Մոնակո» – «Տոտենհեմ»՝ 2։1
Գոլերը՝ Սիդիբե 48՛, Լեմար 53՛ – Քեյն 52՛ / 11-մետրանոց
Չիրացրած 11-մետրանոց՝ Ֆալկաո 11՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում