Միհրան Մանասյանի պոկերի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ խոշոր՝ 4։1 հաշվով հաղթեց «Արարատին»։

«Ալաշկերտի» կազմում պոկերի հեղինակ է դարձել Միհրան Մանասյանը, իսկ հյուրերի միակ գոլը խփել է Ռաֆայել Սաֆարյանը։ Պոկերի շնորհիվ Միհրան Մանասյանն ընթացիկ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցրել է 7-ի և այժմ միանձնյա գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 26 միավոր և «Փյունիկի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները, իսկ «Արարատը» 5 միավորով շարունակում է մնալ վերջին տեղում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում