«Չելսին» կամային հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Չելսին» կամային հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ, որն ընթացիկ առաջնությում դեռ պարտություն չէր կրել։

«Սթեմֆորդ Բրիջում» կայացած հանդիպման մեկնարկում ավելի լավ տպավորություն թողեցին Մաուրիսո Պոչետինոյի սաները։ 11-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել․ Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց Քրիստիան Էրիքսենը։ 

Խաղակեսն ընդհանուր առմամբ ձախողած «անզվականներին» հաջողվեց նախքան ընդմիջման գնալը կարևոր գոլ խփել․ 45-րդ րոպեին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Պեդրո Ռոդրիգեսը։

Ընդմիջումից հետո դաշտի տերերը կարողացան փոխել խաղի ընթացքը․ 51-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Վիկտոր Մոզեսը։

Այս հաղթանակից հետո «Չելսին» ունի 31 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Մանչեսթեր Սիթիին» և «Լիվերպուլին» գերազանցելով ընդամենը մեկ միավորով, իսկ «Տոտենհեմը» մնաց 24 միավորով՝ 5-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Չելսի» – «Տոտենհեմ»՝ 2։1
Գոլերը՝ Պեդրո 45՛, Մոզես 51՛ – Էրիքսեն 11՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում