Ֆորմուլա 1-ի վերջին Գրան-պրի. Հեմիլթոնը հաղթել է որակավորման փուլը

Աբու Դաբիում կայացել է Ֆորմուլա 1-ի 2016 թվականի վերջին՝ 21-րդ Գրան-պրիի որակավորման փուլը:

Երեք մրցափուլերի արդյունքով ամենաարագ արդյունքը ցույց է տվել «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Աշխարհի գործող չեմպիոնի լավագույն արդյունքն է 1 րոպե 38,755 վայրկյան:

Երկրորդ տեղը զբաղեցրել է բրիտանացու թիմակից և ընթացիկ առաջնության առաջատար Նիկո Ռոսբերգը: Գերմանացին Հեմիլթոնին զիջել է 0,303 վայրկյանով:

Իր կարիերայի ընթացքում առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալու համար Ռոսբերգին հարկավոր է գլխավոր մրցման ժամանակ զբաղեցնել նվազագույնը երրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում