Պոչետինո. «Տոտենհեմը» «Չելսիից» լավ էր խաղում

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մարուիսիո Պոչետինոն կարծիք է հայտնել ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Չելսիի» հետ արտագնա հանդպման մասին (1:2):

«Եթե վերլուծենք խաղը, ապա կտեսնենք, որ մենք ավելի լավ էինք գործում: Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, բայց բաց թողած գոլերում մեր բախտը մի փոքր չբերեց: Գոլ ընդունեցինք ընդմիջումից անմիջապես առաջ և երկրորդ կեսի սկզբում:

Հիասթափված ենք արդյունքից, բայց պետք է ուրախ լինենք ցուցադրած խաղի որակից, չէ՞ որ մեզ հիանալի թիմ էր դիմակայում»,- ասել է արգենտինացին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում