Հենրիխ Մխիթարյանը՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել «Վեսթ Հեմի» հետ մրցավեճը:

Հայաստանի ազգային հավաքականի ու մանչեսթերյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է մտել 65-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային:

Մինչև խաղավարտը 27-ամյա ֆուտբոլիստը հասցրել է 3 հարված իրացնել, որոնցից մեկը դիպչել է դարպասաձողին, 36 փոխանցում կատարել. դրանցից 86 տոկոսն են դիպուկ եղել, ինչպես նաև 1 խաբքի դիմել:

Ներկայացնում ենք լոնդոնյան թիմի դեմ խաղում Մխիթարյանի մասնակցությամբ բոլոր դրվագների տեսանյութը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում