Վրացի ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլը «Կրասնոդար»-«Զենիթ» խաղի վերջին րոպեին (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Կրասնոդարն» անհավանական հաղթանակ է կորզել «Զենիթի» հետ խաղում:

86-րդ րոպեին պետերբուրգցիները բացել են խաղի հաշիվը, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ խաղի 90+2-րդ և 90+4-րդ րոպեներին տանտերերը երկու գոլ են խփել և հաղթանակ կորզել:

Հատկապես գեղեցիկ է ստացվել «ցլերի» 24-ամյա վրացի կիսապաշտպան Թորնիկե Օկրիաշվիլիի գոլը, որը նա խփել է շրջադարձ հարվածով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում