Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա

Դեկտեմբերի 1-ին կայանալու է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովը:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ համաժողովի ընթացքում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ներկայացնելու է հավաքականի նոր գլխավոր մարզչին: Բացի այդ, ամփոփվելու են տարբեր տարիքային խմբերի բռնցքամարտիկների գրանցած արդյունքները, հայտարարվելու է գործկոմի անդամների փոփոխության մասին, քննարկվելու են այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև այժմ գլխավորում էր Կարեն Աղամալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում