«Ինտերը» հաղթեց և շրջանցեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ինտերը» գոլառատ խաղում առավելության հասավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։

Հանդիպման արդեն 19-րդ րոպեի դրությամբ «Ինտերը» խաղում էր 3 գնդակի առավելությամբ․ մեկական գոլ էին խփել Մարցելո Բրոզովիչը, Անտոնիո Կանդրևան և Մաուրո Իկարդին։ Նախքան ընդմիջման գնալը՝ 37-րդ րոպեին, Նիկոլա Կալինիչը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն խաղակեսի վերջնամասում Գոնսալո Ռոդրիգեսը կարմիր քարտ ստացավ և բարդացրեց «մանուշակների»՝ հանդիպման ընթացքը փոխելու գործը։ Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ խփեցին․ նախ աչքի ընկավ Յոսիպ Իլիչիչը, ապա դուբլ ձևակերպեց Իկարդին։

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 21 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Ֆիորենտինան» 9-րդ տեղում է (20 միավոր, 13 խաղ)։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ինտեր» – «Ֆիորենտինա»՝ 4։2
Գոլերը՝ Բրոզովիչ 3՛, Կանդրևա 9՛, Իկարդի 19՛, 90+1՛ – Կալինիչ 37՛, Իլիչիչ 62՛
Հեռացում՝ Ռոդրիգես 45+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում