Հայտնի է՝ ովքեր են «Դինամոյի» կազմում մասնակցելու աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 8-9-ը, Բուդապեշտում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որում Հայաստանը կներկայացնի Երևանի «Դինամոն»:

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Արսեն Մակվեցյանը ՀԸՖ-ի պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ թիմը նախ մարզվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ, իսկ այս օրերին նախապատրաստվում է մեծահասակների հավաքականի հետ: «Դինամոյի» կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Տիգրան Թորոսյանը (71 կգ), Ռուբեն Ղարիբյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ), Էդգար Խաչատրյանն ու Վաչիկ Եղիազարյանը (երկուսն էլ 130 կգ): Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնելու դեկտեմբերի 6-ին:

Հիշեցնենք նաև, որ ազատ ոճի ըմբշամարտի «Տաշիր» թիմն էլ Հայաստանը կներկայացնի ազատ ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում: Այդ ստուգատեսը կայանալու է Խարկովում, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում