Անխել դի Մարիան պատրաստ է վերադառնալ խաղադաշտ

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիան լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ։ Արգենտինացի ֆուտբոլիստն ընդգրկվել է Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Անժերի» հետ խաղի հայտացուցակում։

Անխել դի Մարիան դեռ նախորդ շաբաթ վերսկսել էր մարզումները, սակայն ռիսկի չդիմելու նկատառումներով բաց էր թողել 14-րդ տուրի՝ «Լիոնի» հետ հանդիպումը։ Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին այսօր արդեն կարծում է, որ դի Մարիան պատրաստ է խաղադաշտ դուրս գալ։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Անխել դի Մարիան մասնակցել է 12 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել է 5 արդյունավետ փոխանցում։

Հավելենք, որ «Պարի Սեն Ժերմեն» – «Անժեր» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում