«Շիրակ» – «Բանանց» խաղի մարզադաշտը փոխվել է (լուսանկար)

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը Հայաստանի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի «Շիրակ» – «Բանանց» հանդիպումը Գյումրուց տեղափոխվել է Երևանի «Բանանց» մարզադաշտ: «Բանանցը» հանդես է գալու որպես ընդունող կողմ: Խաղը կկայանա դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին:

Ամենայն հավանականությամբ, նման փոփոխման պատճառը Գյումրիում տեղացած ձյունն է, որի հետևանքով «Քաղաքային» ամբողջովին ծածկվել էր ձնով: «Շիրակի» մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզադաշտի այսօրվա լուսանկարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում