Զավեն Բադոյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն այսօր պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ: 

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համաձայնագիրը նախատեսված է 1․5 տարվա համար։ Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանն արդեն այսօր «Ալաշկերտ» մարզադաշտում մասնակցել է նոր թիմի մարզմանը:

«Ալաշկերտի» մարզումներին մասնակցում է նաև հարձակվող Գևորգ Նռանյանը: Վերջինիս կարգավիճակը կհստակեցվի մոտ ժամանակներս:

Ավելի վաղ Զավեն Բադոյանը Sport.Times.am-ին տված հարցազրույցում խոսել էր «Բանանցից» հեռանալու պատճառների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում