Տարվա խորհրդանշական հավաքական․ ՖԻՖԱ-ն հրապարակել է թեկնածուների ցանկը

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան և Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիան հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում։ 

Քվեարկությանը մասնակցելու է 75 երկրից 25 հազար պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրելու մեկ դարպասապահի, չորս պաշտպանի, երեք կիսապաշտպանի և երեք հարձակվողի։ 55 հոգուց բաղկացած թեկնածուների ցանկը ներկայացված է ստորև։

Դարպասապահներ՝ Կլաուդիո Բրավո («Բարսելոնա»/«Մանչեսթեր Սիթի»), Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»), Դավիդ դե Խեա ( «Մանչեսթեր Յունայթեդ»), Կեյլոր Նավաս («Ռեալ»), Մանուել Նոյեր («Բավարիա»)։

Պաշտպաններ՝ Դավիդ Ալաբա («Բավարիա»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Սերժ Օրյե («Պարի Սեն Ժերմեն»), Էկտոր Բելյերին («Արսենալ»), Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»), Դանիել Կարվախալ («Ռեալ»), Ջորջիո Կյելինի («Յուվենտուս»), Դանի Ալվես («Բարսելոնա»/«Յուվենտուս»), Դավիդ Սիլվա («Պարի Սեն Ժերմեն»/«Չելսի»), Դիեգո Գոդին («Ատլետիկո»), Մատս Հյումմելս («Բորուսսիա Դորտմունդ»/«Բավարիա»), Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Մարսելո («Ռեալ»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Պեպե («Ռեալ»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Տյագո Սիլվա («Պարի Սեն Ժերմեն»), Ռաֆայել Վարան («Ռեալ»)։

Կիսապաշտպաններ՝ Խաբի Ալոնսո («Բավարիա»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Էդեն Ազար («Չելսի»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Ն՛Գոլո Կանտե («Լեսթեր»/«Չելսի») Թոնի Կրոս («Ռեալ»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Դիմիտրի Պայետ («Վեսթ Հեմ»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»/«Մանչեսթեր Յունայթեդ»), Իվան Ռակիտիչ («Բարսելոնա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Մարկո Վերատի («Պարի Սեն Ժերմեն»), Արտուրո Վիդալ («Բավարիա»)։

Հարձակվողներ՝ Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Գարեթ Բեյլ («Ռեալ»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Գոնսալո Իգուային («Նապոլի»/«Յուվենտուս»), Զլատան Իբրահիմովիչ («Պարի Սեն Ժերմեն»/«Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Թոմաս Մյուլլեր («Բավարիա»), Նեյմար («Բարսելոնա»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Լուիս Սուարես («Բարսելոնա») և Ջեյմի Վարդի («Լեսթեր»)։

Տարվա խորհրդանշական հավաքականի կազմը հրապարակվելու է 2017 թվականի հունվարի 9-ին, Ցյուրիխում կայանալիք մրցանաբաշխության ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ևս հրապարակել էր իր վարկածով տարվա խորհրդանշական հավաքականի թեկնածուների ցանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում