Չավի․ «Ոսկե գնդակի» պայքարում Ռոնալդուն ֆավորիտ է, բայց․․․

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ հանդես է գալիս Քաթարի «Ալ Սադդ» ակումբում, կասկածներ չունի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հարցում։

Չավին կարծում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակի պայքարում ֆավորիտ է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ իրականում լավագույնը Լիոնել Մեսսին է։

-Ռոնալդուն ֆավորիտ է «Ոսկե գնդակի» համար պայքարում, սակայն եթե հաշվի առնենք նվաճած տիտղոսները։ Իսկ եթե պարզապես հաշվի առնենք, թե ով է լավագույնը, ապա, անխոս, Մեսսին է,- Չավիի խոսքը մեջբերված է «Cope»-ից։

Նախորդ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Պորտուգալիայի հավաքականի հետ՝ Եվրոպայի առաջնությունում, իսկ Մեսսին «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում