«Ռոմայի» առաջատարներից մեկը չի մասնակցի դերբիին

«Ռոմայի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը չի մասնակցի Իտալիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Լացիոյի» դեմ կայանալիք Հռոմի դերբին:

«Գայլերի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ եգիպտացի ֆուտբոլիստը բուժզննման է ենթարկվել, որից հետո հայտնի է դարձել, որ նրա մոտ ոտնաթաթի կապանների վնասվածք կա: 24-ամյա ֆուտբոլիստը լրացուցիչ բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնան նրա վերականգման ժամկետները:

Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

«Լացիո» – «Ռոմա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում