«Վալենսիայի» կիսապաշտպանի համար ֆուտբոլային տարին ավարտված է

«Վալենսիայի» կիսապաշտպան Լուիշ Նանին աջ ազդրի մկանի վնասվածք է ստացել:

Ինչպես հայտնում է AFP-ն, պորտուգալացի ֆուտբոլիստի վերականգնումը տևելու է մի քանի շաբաթ: Ամենայն հավանականությամբ, 2016 թվականին նա այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Այսպիսով, Նանին բաց կթողնի Պրիմերայում «չղջիկների» առաջիկա հանդիպումները, որոնցում նրանք մրցելու են «Մալագայի», «Ռեալ Սոսյեդադի» հետ, ինչպես նաև «Լեգանեսի» դեմ գավաթային մրցավեճը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում