«Նապոլին» խոշոր հաշվով հաղթել է «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրը մեկնարկել է «Նապոլի» – «Ինտեր» մրցավեճով:

Նեապոլական ակումբն առաջին 6 րոպեների ընթացքում երկու անգամ գրավել է միլանցիների դարպասը: Երկրորդ կեսի սկզբում ևս մեկ գոլ խփելով՝ «աձուրին» շանս չի թողել «ներաձուրիի» համար: Գրանցվել է 3:0 հաշիվը:

Այդ հաղթանակի շնորհիվ Մաուրիսիո Սարիի գլխավորած թիմը հավաքել է 28 միավոր և հավասարվել 4-5 տեղերում ընթացող «Լացիոյին» ու «Ատալանտային»:
«Ինտերը» 21 միավորով մնաց 8-րդ տեղում, սակայն 4 թիմեր կարող են շրջանցել նրան:

Ա սերիա, 15-րդ տուր
«Նապոլի» – «Ինտեր»՝ 3:0
Գոլերը՝ Զելինսկի (2՛), Համշիկ (6՛), Ինսինյե (51՛)

Հետևեք մեզ նաև Telegram-ում