Վահան Բիչախչյանը 89-րդ րոպեին հաղթանակ է պարգևել «Շիրակին» (տեսագրություն)

Հայաստանի առաջնության 17-րդ տուրը մեկնարկեց «Բանանց» – «Շիրակ» մրցավեճով, որը նախապես պետք է կայանար Գյումրիում, սակայն ձյան պատճառով տեղափոխվել էր Երևան:

Հանդիպման ելքը որոշվել է 89-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Վահան Բիչախչյանը 6-7 մետր հեռավորությունից գրավել է մրցակցի դարպասը:

Այս հաղթանակի շնորհիվ գյումրեցիները վաստակեցին 34 միավոր և օրացույցային տարին ավարտեցին առաջին տեղում: «Բանանցը» 16 միավորով 5-րդ տեղում է:

Հանդիպման տեսագրությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում