«Գանձասար-Կապանը» Երևանում հաղթանակ է տարել

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրնկալվել է «Արարատին»: «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գնդակը 8-րդ րոպեին խփել է Կլաուդիո Մարինին:

Կապանյան թիմն այդ հաղթանակի շնորհիվ վաստակել է 27 միավոր և բարձրացել երրորդ հորիզոնական: Արկադի Անդրեասյանի թիմը մնացել 6 միավորով և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում