«Տոտենհեմը» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Տոտենհեմը» վստահ հաղթանակ տոնեց «Սուոնսիի» նկատմամբ։ «Ուայթ Հարտ Լեյնում» կայացած խաղում դաշտի տերերը 5 անպատասխան գոլ խփեցին․ դուբլեր ձևակերպեցին Հարի Քեյնը և Քրիստիան Էրիքսենը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սոն Հին Մինը։

Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ունի 27 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Սուոնսին» 9 միավորով նախավերջին տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Տոտենհեմ» – «Սուոնսի»՝ 5։0
Գոլերը՝ Քեյն 39՛ / 11-մետրանոց, 49՛, Մին 45+1՛, Էրիքսեն 70՛, 90+2՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում