«Պարի Սեն Ժերմենը» խոշոր հաշվով պարտություն կրեց (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենն» արտագնա խաղում անակնկալ պարտություն կրեց «Մոնպոլյեից»։ «Ստադ դե լա Մոսսոնում» կայացած հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով․ աչքի ընկան Պոլ Լանը, Էյե Սկիրին, Ռյադ Բուդեբուզը։

Այս հաղթանակից հետո «Մոնպոլյեն» ունի 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Պարի Սեն Ժերմենը» մնաց 35 միավորով՝ երկրորդ հորիզոնականում։

Ֆրանսիայի առաջնություն, 16-րդ տուր

«Մոնպոլյե» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 3։0
Գոլերը՝ Լան 42՛, Սկիրի 48՛, Բուդեբուզ 80՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում