USD
EUR
RUB

Կարեն Բարսեղյան. Նման տեղեկությունները խաղացողների հոգեբանության վրա շատ մեծ ազդեցություն են թողնում

 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական՝ «Ալաշկերտ» – «Փյունիկ» խաղից (0:0) հետո տանտերերի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը կարծիք հայտնեց հանդիպման մասին, դժգոհեց թիմի տրանսֆերների շուրջ տեղեկություններից և ամփոփեց իր աշխատաժամանակը:

Կարեն Բարսեղյանը նախ գնահատեց այսօրվա մրցավեճում իր թիմի ցուցադրած ֆուտբոլը․

«Մեր թիմի խաղի որակն ինձ չգոհացրեց: Մենք իրավունք չունենք նման կարևոր մրցավեճում այդպես խաղալու: Ընդհանուր խաղն ինձ դուր չեկավ. շատ դանդաղ էինք տեղաշարժվում, շատ երկար էր պաշտպանությունից հարձակում անցումը: Բայց ունեինք գոլային հնարավորություններ, որոնք պետք է օգտագործեինք: Արդյունքը տրամաբանական է: Բացի դրանից՝ կան խնդիրներ, որոնք պետք է փորձենք լուծել»:

Ընդմիջումից անմիջապես հետո Հայաստանի չեմպիոնների կազմում Խորեն Վերանյանը փոխարինեց Կարեն Մուրադյանին: Դա պետք է բարելավեր թիմի կառուցողական խաղը: Sport.times.am-ը մարզչին հարցրեց, թե արդյո՞ք այդ փոխարինումն արդարացրեց իրեն:

«Երևի երկրորդ կեսում ավելի արագ սկսեցինք խաղալ: Մեր հիմնական գոլային պահերը հենց ընդմիջումից հետո էին: Կարծում եմ՝ այդ փոփոխությունն իրեն արդարացրեց»:

Հայաստանում տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ալաշկերտը» սովորաբար ամենաակտիվներից է: Բարսեղյանին հարցրեցին, թե ակումբն ինչ ծրագրեր ունի առաջիկա ամիսների վերաբերյալ:



«Հավանաբար մինչև հունվարի 8-ը հանգիստ կտանք ֆուտբոլիստներին: Այդ ընթացքում կսկսենք փնտրտուքները: Բնականաբար, կան ֆուտբոլիստներ, որոնց ծառայություններից մենք կհրաժարվենք, կան խաղացողներ, ովքեր չեն ցանկանում մեր թիմում մնալ... «Ալաշկերտը» համալրման կարիք ունի: Բայց այդ հարցերով կսկսենք զբաղվել միայն վաղվանից: Գիտեք, որ պայմանագիր ենք կնքել Զավեն Բադոյանի հետ: Ինձ թվում է նա շատ մեծ օգուտ կտա թիմին»,- պատասխանեց մարզիչը։

Օրերս առցանց մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Ալաշկերտը» մտադիր է հրաժարվել թիմի երեք լեգիոներներից՝ Ալեքսանդր Տասիչից, Յուրի Ֆոմենկոյից և Իրակլի Կվեկվեսկիրիից: Բարսեղյանը խորհուրդ տվեց տեղեկությունը հրապարակելուց առաջ ճշտել այն, իսկ հավաստի լինելու դեպքում դա չանել խաղերից առաջ, որովհետև այն կարող է բացասական ազդեցություն ունենալ թիմի վրա:

«Լրագրողներին խորհուրդ կտամ տեղեկություն ստանալու դեպքում այն ճշտել պաշտոնական աղբյուրներից: Դա մեկ: Երկրորդ, նույնիսկ, եթե այդ նորությունը համապատասխանում է իրականությանը, բարոյական իրավունք չունեք տպելու այն, մանավանդ թիմի կարևորագույն հանդիպումից առաջ: Ուզում եմ հասկանալ՝ մենք ֆուտբոլի համա՞ր ենք աշխատում, թե՞ ընդդեմ ֆուտբոլի: Նման հրապարակումները խաղացողների հոգեբանության վրա շատ մեծ ազդեցություն են թողնում: Միգուցե այսօրվա վիճակը դրանով էր պայմանավորված: Ուստի խնդրում եմ տեղեկությունը ճշտել, հետո նոր այն տարածել»,- ասաց մարզիչը։



Շշուկներ են պտտվում նաև, որ Աբրահամ Խաշմանյանը կարող է վերադառնալ «Ալաշկերտ» և կրկին զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը: Բարսեղյանն այդ հարցի վերաբերյալ մեկնաբանությունը թեթև ծիծաղով տվեց․

«Դրա մասին կխնդրեմ ակումբի նախագահից ու պաշտոնական կայքից տեղեկանալ: Չգիտեմ, որտեղից են հայտնվել նման խոսակցությունները»:

Sport.times.am-ը վերջում մարզչին խնդրեց գնահատել նրա՝ գլխավոր մարզչի պաշտոնի զբաղեցման ժամանակահատվածում «Ալաշկերտի» ելույթները:

«Ես ավելի լավ էի ուզում, որ լիներ: Հույսեր ունեի… Չեմ դժգոհում: Կարող էր ավելի լավ կամ ավելի վատ լինել: Ելույթները կարելի է գնահատել նորմալ: 6 հանդիպում ենք անցկացրել, միայն մեկ պարտություն կրել, 3 հաղթանակ տոնել և 2 ոչ-ոքի գրանցել: Ամեն դեպքում գնահատականները պետք է տա ակումբի նախագահը»:

Հայկ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայության

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan