2016 թվականի Ֆրանսիայի լավագույն մարզիկ. 4 թեկնածուներ

Հայտնի են դարձել Ֆրանսիայի տարվա լավագույն մարզիկի թեկնածուները: Լավագույնի կոչմանը հավակնելու են Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի 3 մեդալակիրներ:

Նրանց թվում են բռնցքամարտիկներ Տոնի Յոկան ու Էստել Մոսելին, ինչպես նաև պարօլիմպիական խաղերի կրկնակի հաղթող, արագավազորդուհի Մարի Ամելի լը Ֆորը:

Ֆրանսիայի տարվա լավագույն մարզիկի 4-րդ թեկնածուն է բիաթլոնի աշխարհի Գավաթի 5-ակի չեմպիոն Մարտեն Ֆուրկադը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում